Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

06 դեկ 2016 17:44

Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոն: Համերգին ներկա էին՝ Սերժ և Ռիտա Սարգսյանները, Արմեն Ամիրյանը: 
ՀՀ Մշակույթի նախարարության և Երգի պետական թատրոնի նախաձեռնությամբ կազմակերպված համերգին ելույթ ունեցան «Երգի պետական թատրոն» համույթը, Արամոն, Ինգա և Անուշ  Արշակյանները, Արթուր Իսպիրյանը, Արսեն Սաֆարյանը, Էմմա Ասատրյանը, Մարտա Կիրակոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Միշան և այլք: Նրանք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ կատարեցին Արթուր Գրիգորյանի երգեր: Դիրիժորը Արմեն Հյուսնունցն էր:
Երեկոն վարում էին Ավետ Բարսեղյանն ու Անիտա Հախվերդյանը: Միջոցառման ընթացքում պոեզիայի տեսքով հնչեցին նրանց հեղինակած ստեղծագործությունները: 
Արթուր Գրիգորյանին շնորհավորելու են եկել Երգի պետական թատրոնի հին ու նոր սերնդի ներկայացուցիչները, գործընկերներն ու մշակույթի այլ գործիչներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր