Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

13 դեկ 2016 10:30

Հակառակորդը խախտել է հրադադարը, կիրառվել է «СВД» և «Իստիգլալ». ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: 
Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային (Հադրութ) և արևելյան (Մարտունի) պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններ (93 կրակոց):  
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք «ԱԹՍ» խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր