Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը          Նոր փոփոխություն. վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե ...       21-րդ դարում ստիպված ենք աղաչել-պաղատել սեփական պետությունից զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների մասին տվյալներ    

13 հուն 2017 17:00

Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ կհայտնվեն

ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, որ Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ կհայտնվեն։ Դա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն է և պարտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համար։
Նկարները բոլոր երկրների համար նույնն են, մակագրությունները՝ նույնպես (յուրաքանչյուր երկրում՝ այդ երկրի լեզվով)։ Տարբեր են համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետները։ Օրինակ, Ռուսաստանում այս կանոնակարգերը ուժի մեջ են մտնելու այս տարվա մարտի 17-ից, իսկ Հայաստանում վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։
Սա նշանակում է, որ Հայաստանում առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017թ. նոյեմբերի կեսերից:
ԵՏՀ որոշման մեջ հստակ սահմանվում են ծխախոտի վնասի մասին նախազգուշացնող նկարների տեխնիկական պարամետրերը։ Օրինակ, նկարը պետք է ծածկի տուփի մակերեսի առնվազն 50%-ը (ներկայիս 30%-ի փոխարեն), կետայնությունը պետք է լինի 300 dpi և այլն։
Տուփի դիմային երեսին զետեղվելու է պատկերը՝ տվյալ երկրի լեզվով մակագրությամբ, իսկ դարձերեսին՝ ռուսերենով։
 ԵՏՀ համապատասխան որոշման ֆայլում զետեղված են նաև հենց բուն նկարները՝ տարբեր լեզուներով։ Դրանք թվով 12-ն են և, մեղմ ասած, հաճելի չեն։ Սակայն որքանով կնպաստեն առողջ ապրելակերպի տարածմանը, ցույց կտա ժամանակը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր