Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

27 հուն 2017 16:45

Կսպասեմ որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, կվերադառնամ բեմ. Արթուր Բարսեղյան

Կսպասեմ որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, կվերադառնամ բեմ. Արթուր ԲարսեղյանLife.panorama.am-ը անկեղծ զրույց ունեցավ դերասան Արթուր Բարսեղյանի հետ, ով հեռուստադիտողին առավել շատ ճանաչել դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալից՝ Հակոբյանի կերպարով:
-Արթուր, հանդիսատեսը որպես դերասան, Ձեզ ճանաչում է «Շանթ» և Արմենիա հեռուստաընկերության սերիալներից: Թատրոնում, գեղարվեստական ֆիլմերում չե՞ք աշխատում:
-Նախքան հեռուստասերիալներում նկարահանվելն աշխատել եմ Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Խաղացել եմ բազում ներկայացումներ տարբեր թատրոններում՝ երիտասարդական թատրոնում (Փոսի թատրոն), Համազգային, Սունդուկյան, Տիկնիկային: Մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոններում խաղացել եմ: Գեղարվեստական մի քանի փոքրիկ ֆիլմերում եմ նկարահանվել: Այժմ ոչ թատրոնում, ոչ ֆիլմերում զբաղվածություն չունեմ:
-Ինչո՞ւ:
-Չեմ կարծում, որ ժամանակն է իմ՝ բեմ վերադառնալուն: Կսպասեմ, որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած ղեկավարի պաշտոնները:
-Խոսքը թատրոնի՞ ղեկավարների մասին է
-Այո, գեղարվեստական ղեկավարների
-Իսկ սերիալային առաջարկներ չե՞ք ունենում:
-Արդեն մի քանի ամիս է, առաջարկներ չեմ ստացել, իսկ մինչ այդ բոլոր առաջարկները մերժել եմ, երբեմն՝ սցենարը կարդալուց հետո, երբեմն՝ գումարային անհամաձայնության, երբեմն էլ ոչ պրոֆեսիոնալ դերասանական ու ադմինիստրատիվ կազմի պատճառով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր