Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել          Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան       Տեսանյութ.Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են հայտարարված զորակոչին անդամագրվելու համար    

09 մար 2017 12:00

Եթե այսօր չդատապարտենք՝ պարարտ հող կստեղծենք նման հանցանքների կրկնության համար. ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանում հայերի ջարդերը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ դատապարտել են 1988-1990թթ. Ադրբեջանում՝ մասնավորապես Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը, հայտնում է Asbarez-ը՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայերի ջարդերը դատապարտող կոնգրեսականների թվում են եղել Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը, որոնք ջարդերի անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց զատ՝ հույս են հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման բան չի կրկնվի:
Նրանք դիմել են Ադրբեջանի ներկայիս իշխանություններին՝ կոչ անելով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին, սադրանքներին ու հրադադարի ռեժիմի խախտումներին:
«Եթե մենք այսօր չդատապարտենք մարդկության դեմ իրագործված հանցագործությունները և թույլ տանք, որ դրանց պատասխանատուներն անպատիժ մնան, իսկ դեպքերն էլ՝ չճանաչված, պարարտ հող կստեղծենք ապագայում նման հանցանքների կրկնության համար»,-հավելել է Փալոունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր