Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

09 մար 2017 16:45

Մերկելը խոսել է թուրք-գերմանական հարաբերությունների մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թեև Գերմանիան և Թուրքիան ունեն բազմակողմանի ու թուրք-եվրոպական ընդհանուր շահեր և հետաքրքրություններ, այնուամենայնիվ, այդ հարաբերություններում առկա են նաև որոշակի տարաձայնություններ, որոնք վերջին շրջանում է՛լ ավելի ակտիվ կերպով են իրենց մասին իմաց տալիս: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մի կողմից գոյություն ունեն համապարփակ, թուրք-եվրոպական ընդհանուր շահեր, մյուս կողմից էլ կան խորը տարաձայնություններ ԵՄ-ի և Թուրքիայի, Գերմանիայի և Թուրքիայի միջև, մենք դա վերջին շրջանում առավել ուժեղ ենք զգում», - ասել է Մերկելը:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Անցյալ շաբաթ Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթներն ու հանդիպումները թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի այս քայլը նացիստական էր որակել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր