Հալեպում «լռության ժամ» է սահմանվել

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ, բռնության մակարդակի նվազեցման և իրավիճակի կայունացման նպատակով, Հալեպ քաղաքում 2016 թվականի հունիսի 16-ի ժամը 00:01-ից 48 ժամով «լռության ժամ» է սահմանվում»,- ասված է փաստաթղթում:
Հաղորդվում է նաև, որ հունիսի 15-ի դրությամբ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները չեն դադարեցնում հրադադարը տապալելու փորձերը:
Վերջին օրերին Սիրիայի հյուսիսում կառավարական ուժերի և մի կողմից ապստամբների, մյուս կողմից տարբեր խմբավորումների գրոհայինների միջև ակտիվ մարտեր են սկսվել Հալեպ քաղաքի թաղամասերի վերահսկողության համար: Հունիսի 9-ին ահաբեկիչները հարձակում են նախաձեռնել, որը, սակայն, հետ է մղվել: