Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

01 ապր 2017 18:25

Ինչ գործով է 15 տարով ազատազրկված եղել «Ելք»-ի համախոհների դեմ զինված հարձակման ենթադրյալ հեղինակը

Երեկ երեկոյան «Ելք» դաշինքի անդամների ու Նիկոլ Փաշինյանի վրա զինված հարձակում գործած անձը՝ Արթուր Այվազյանը հայտնի է Մանախ անունով: Նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001-ի հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երևանի Հաղթանակ կամրջի տակ: Սպանությունից հետո նրա դիակը պայթեցրել էին, որպեսզի այն անճանաչելի լինի և հետքեր չմնան: Մանախն այդ ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբոր`«Ազատամարտիկների և կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը: Միհրան Մովսիսյանը անցած տարի ձերբակալվեց Հայաստանից ապօրինի ճանապարհով 200 միլիոն դոլարի ուրան արտահանելու համար: Նա փորձել էր այդ ուրանը տեղափոխել Վրաստան և իրացնել:
Նշենք, որ Մանախը ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ու դրանից հետո պատիժը կրելու 15 տարվա ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել այն արարքում, որում մեղադրվում էր: Ավելին, նա պատժի կրման ամբողջ ընթացքում Արթիկ քրեակատարողական հիմնարկից մշտապես հանդես էր գալիս հրապարակումներով, դատարանում հայտարարություններ էր անում հոկտեմբերի 27-ի գործով՝ պնդելով, որ ինքը լուրջ փաստարկների է տիրապետում հոկտեմբերի 27-ի գործով:
Նա մի քանի անգամ հայտարարեց, որ դատարանում կատարելու է ուշագրավ հայտարարություններ, բացահայտումներ, ՀՀ արդարադատության համակարգում առկա աղմկահարույց ապօրինությունների մասին, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին: Այս հայտարարությունից հետո «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետ Աղասի Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Արթիկ» ՔԿՀ-ում կատարած ապօրինություններով, Նիկոլ Փաշինյանի նամակները վերցնելով և թույլ չտալով, որ դրանք հասնեն հասցեատարերին, Մանախին առաջարկել է գրել մեղայական դիմում առ այն, որ իբր թե ինքն է պատվիրել և կազմակերպել Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց Աղասի Խաչատրյանը պաշտոնապես խոստացել էր ներկայացնել նրա համար պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով: Մանախը հրաժարվել էր: Նշենք, որ պատիժը կրելու ամբողջ ընթացքում Մանախը դատարաններում բողոքարկել է իր՝ պատիժը կրելուց պայամնական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումները: Առ այսօր էլ դատարանում նման բողոքներ կան և նա պատրաստվում էր դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:



Ի դեպ Մանախը հավանաբար շատ լավ ճանաչում է Նիկոլ Փաշինյանին: Երբ Մարտի 1-ի իրադարձություններից հետո, ընդհատակից հետո Նիկոլ Փաշինյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին, Փաշինյանը պահվում էր հենց Արթիկ ՔԿՀ-ում: Նրա դատավարությունները նույնպես Արթիկ ՔԿՀ-ում էին անցնում: Նույն քրեակատարողական հիմնարկում մի անգամ նաև հարձակվել էին Փաշինյանի վրա: Իսկ Մանախը այդ ՔԿՀ-ում սովորական դատապարտյալ չէր, այլ «զոն նայողներից» էր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր