Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար          Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը       Թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ    

03 ապր 2017 12:50

Կարեն Կարապետյանը՝ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 2-ին հարցազրույց է տվել ռուսական «Իզվետսիա» թերթին՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին,  Հայաստանի անդամակցությանը Եվրասիական  տնտեսական միությանը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին:
Լրագրողը ՀՀ վարչապետի հետ զրույցում փաստել է, որ տեղի բնակիչները ընտրությունների ժամանակ հետաքրքիր կարծիք են հայտնել. օրինակ՝ ուսանողներն ասել են, որ քվեարկելու են «Ելք» ընդդիմադիր դաշինքի օգտին՝ ի նշան բողոքի, մի մասն էլ ասել է, որ եթե Կարեն Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018թ., կքվեարկեն իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է իր խոսքը փոխանցել այդ ընտրազանգվածին:
«Երբ մարդիկ անկեղծ հավատում են քեզ, հսկայական պատասխանատվություն ունես այդ մարդկանց համար: Ես հասկանում եմ դա և շատ պատասխանատու եմ վերաբերում դրան: Հանրապետական կուսակցության հաղթանակից հետո մեր կառավարությունը կշարունակի բարեփոխումները, որոնք սկսել ենք, և իմ կարծիքով՝ հաջողությամբ առաջ ենք մղում այս վեց ամիսներին:
Մեր կառավարությունը բաց է և՛  քննադատության, և՛ համագործակցության համար: Մենք ձգտում ենք վերականգնել վստահությունն իշխանության հանդեպ, գտնել տնտեսական և սոցիալական լուծումներ, որոնք կերաշխավորեն  պետության կայուն զարգացում այսօրվանից սկսած տասնամյա հեռանկարով, որը կամրացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Մենք հետաքրքրված ենք մեր երկրի կայացման հարցում: Շատ բան պետք է փոխել, սակայն քայլ առ քայլ մենք կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին, իսկ նպատակներն ու ռազմավարությունը նշված են, որը շատ կարևոր է:»

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր