Հայտարարություն.Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, Շուշի,սպառնալիքի և ուժի ցուցադրման նոր փորձ է          Մոնտաժված խոսակցությունը եղել է 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան.իսկ ինչու հիմա վեր հանվեց       Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան    

12 ապր 2017 13:22

Եթե Թրամփի գործողությունները պաշտոնանկության հանգեցնեն, ես շամպայն կխմեմ. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները հանգեցնեն պաշտոնանկության, ինքը շամպայն կխմի նրա հրաժարականի համար: Քաղաքական գործչի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
«Ամերիկացիների կեսը քվեարկել է այլ արտաքին քաղաքականության օգտին: Թրամփը խախտում է իր խոստումները: Եվ եթե նա շարունակի այդպես խախտել, պաշտոնանկությունն անխուսափելի է: Այդ դեպքում մենք շամպայն կխմենք նրա պաշտոնանկության համար», - ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքով` ամբողջ աշխարհը Ռուսաստանի կողմից է: «Խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանը դաշնակիցներ չունի, անհեթեթություն են: Ամբողջ աշխարհը մեզ հետ է: Բոլորը հաճույքով դիտում են ԱՄՆ – Ռուսաստան մենամարտը, և բոլորը Ռուսաստանի կողմից են, ոչ մեկն ամերիկացիների կողմից չէ», - ասել է Ժիրինովսկին:









Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր