Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

27 ապր 2017 14:50

Ավարտվել է լրագրողների գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվողների քրգործի նախաքննությունը

Ավարտվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 02.04.2017թ.-ին` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում եւ դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից եւ դադարեցնել տեսանկարահանումները: Այնուհետեւ «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երեւանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը` նույնպես պահանջելով դադարեցնել նկարահանումները: Վերջինս, տեսնելով, որ Շ. Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, վիրավորել եւ բռնություն է գործադրել Շ. Գալստյանի նկատմամբ` քաշել է մազերից, հրել է նրան եւ ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
Այդ պահին, երբ ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով հիշյալ շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, նրան է մոտեցել Երեւանի բնակիչ Լեւոն Գասպարյանը եւ պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները: Այդ ընթացքում Լեւոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքավորումը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացմանը:
Այսպիսով, «araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լեւոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր