Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

01 մայիս 2017 12:00

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժանքներ են սկսել

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության համաձայն մայիսի 1-ից մեկնարկել են երկու երկրների զինված ուժերի տակտիկական զորավարժանքները:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, զորավարժանքների հիմնական նպատակը, որոնք տևելու են մինչև մայիսի 5-ը, կոորդինացման բարելավումն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի միջև փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջև համագործակցության հաստատումը՝ շտաբերի համատեղ պլանավորման, զորքերի պատրաստականությունը բարձրացնելու միջոցով:

Համատեղ զորավարժանքներին ներգրավված են հրետատանիներ, զրահատեխնիկա, ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր