Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

02 մայիս 2017 16:46

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործը փոխանցվեց ԱԱԾ-ին

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործը փոխանցվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին տեղեկացնում է զինծառայողի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը:
«Թե որն է պատճառը, դեռեւս չգիտեմ: Գործը փոխանցելուց հետո որեւէ քննչական գործողության չեմ մասնակցել»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 22-ին Գյումրիի խանութներից մեկի մոտ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի էր հայտնաբերվել: Ժամեր անց իրավապահ մարմինները բերման են ենթարկել Ստեփանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանին, որին էլ ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմինների՝ Ջանջուղազյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր