Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

05 մայիս 2017 14:42

«Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող դեպքերը Սերժ Սարգսյանի սցենարի մեջ են. Զուրաբյան

«Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ կատարվող իրադարձությունները տեղավորվում են Սերժ Սարգսյանի հեղինակած սցենարում։ Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի 5-րդ՝ վերջին գումարման ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ իրականանում է Սերժ Սարգսյանի հեղինակած ծրագրի երրորդ փուլը։ Համաձայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցի՝ առաջին փուլը սահմանադրական փոփոխություններն էին, երկրորդ՝ 2017 թվականի ապրիկի 2-ի խորհրդարանական ընտրությունները։ «Եւ երրորդ փուլը 2018 թվականի ապրիլի 9-ից հետո նրա՝ որպես վարչապետի հանդես գալն է։ Նա կարծես դրա համար բոլոր պայմանները ստեղծել է։ Բայց հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործոնը, ով չի ցանկանում հենց այնպես զիջել, Սերժ Սարգսյանը խորհրդարանում առավելագույն մեծամասնություն պետք է ստեղծի»,-ընդգծել է Զուրաբյանը։

Այն, ինչ տեղի է ունենում «Ծառուկյան» դաշինքի մանդատների հետ, տեղավորվում է հենց այդ սցենարում, քանի որ երրորդ փուլի հաջողության համար, բավարար չէ այն մեծամասնությունը, որը նա ունի խորհրդարանում. մեկ տարի անց ինչ-որ խմբեր կարող են լքել խմբակցությունը։ «Այդ պատճառով էլ առավել հուսալի մեծամասնություն է անհրաժեշտ, ճամբարում գործընթացները հենց դրան էին ուղղված։ Որոշ մասնակիցներ կարող են նույնիսկ գլխի չընկնել, բայց ըստ էության, հենց դա է տեղի ունենում։ «Ծառուկյան» դաշինքի ներսում փորձում են առավել հուսալի հենք ստեղծել», - եզրափակել է Լեւոն Զուրաբյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր