Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

08 մայիս 2017 14:20

Եթե ռուսական զենքը հակամարտությունում վտանգի գործոն դառնա, սա ձեռնտու չէ իրեն Ռուսաստանին

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում:
Հարցին՝ արդյոք Ռուսաստա՞նն է մնում Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարը, նախարարը պատասխանել է. «Իհարկե»:
«Սպառազինության շուկան շատ դինամիկ է: Իհարկե, մշտապես պետք է հնարավորություններ որոնել պետական բյուջեի բոլոր միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար: Մեզ համար անչափ հարմար է ռուս մատակարարների հետ աշխատել: Մենք ՀԱՊԿ-ի շրջանակում համաձայնագիր ունենք հնարավորության սահմաններում ներքին գներով գնումներ կատարելու մասին, ուղղակի աշխատելու հնարավորություն այստեղ, Ռուսաստանում ռազմական նշանակության արտադրանք արտադրողների հետ: Հետեւաբար, ինչը միանգամայն բնական է, մենք ընտրություն ենք կատարում առաջին հերթին հօգուտ ռուս արտադրողների: Սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ կան արագ զարգացող ոլորտներ, տարբեր առաջարկներ, որոնց համար մենք մշտապես բաց ենք: Ամեն դեպքում, մենք ռուս գործընկերներից եւ բարեկամներից երբեք գաղտնիք չունենք: Նրանք մշտապես տեղեկացված են մեր ծրագրերի եւ մեր ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
Ի պատասխան Ադրբեջանին սպառազինության Ռուսաստանի մատակարարումների մասին հարցին, նախարարը նշել է, որ Հայաստանի հասարակությունը այս թեմային մեծ ուշադրություն է դարձնում, հատկապես, երբ այդ զենքը կիրառվում է լարվածության դեպքում, ինչպես տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին. «Նման զենքի կիրառման յուրաքանչյուր դեպք Հայաստանում, բնականաբար, շատ լուրջ զգացումներ է առաջացնում՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը: Մենք Ռուսաստանի հետ իսկապես դաշնակիցներ ենք: Այս մասին բոլորը գիտեն: Եվ եթե հավասարակշռման խախտման արդյունքում ռուսական զենքը հակամարտությունում վտանգի գործոն դառնա, ապա, կարծում եմ, դա առաջին հերթին ձեռնտու չէ իրեն Ռուսաստանին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր