Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

11 մայիս 2017 11:40

Մարտական դիրքում մահացած հայտնաբերված Գագիկն ընտանիքի միակ որդին էր (ֆոտո)

 

ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր: Գագիկը ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: Գագիկի հայրը մահացել է տարիներ առաջ: Մեսրոպյանները հաշվառված են Էջմիածնում, սակայն, արդեն երկար տարիներ ապրում են Տեղում:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գագիկ Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր