Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

11 մայիս 2017 17:45

Ադրբեջանական տանկերի շարժը

 
Աշոտ Ասատրյանը ֆայսբուքյան իր էջում գրել է. 
Կասկած չկա, եթե ևս մեկ անգամ բախում լինի հայ-ադրբեջանական սահմանին, ապա Ադրբեջանը մեծ հույսեր է կապել իր տանկիստների հետ ու հենց տանկերի վրա է կատարված իրենց խաղադրույքը: Ադրբեջանական բանակի տանկիստները և բանակի ղեկավարությունը դեռ իրար ապացուցելու բաներ ունեն: Ապրիլյան մարտերի ժամանակ ադրբեջանական բանակի տանկիստները, ուղղաթիեներից հետո, ամենաշատ ձախողումներ կատարած ստորաբաժանումն էր: Տանկիստները գրեթե ամբողջությամբ ձախողել էին իրենց առջև դրած խնդիրները: Մարտի դաշտից իրար հետևից փախնող և իրար կողք կանգնած, մեկը մյուսի հետևից պայթողտանկերը, ադրբեջանական բանակի մղձավանջն էր:
Իզուր չէ, որ վերջին երկու զորավարժությունների ժամանակ Ադրբեջանը շեշտը դրել էր տանկերի վրա՝ ավելացնելով դրանց քանակը ու ավելի շատ ուշադրություն դարձնելով դրանց վրա:
Սակայն ադրբեջանական բանակի տանկիստների մոտ դեռ թարմ են մեր հրետանավորների մասին հիշոզությունները: Մեր հրետանու գրեթե բոլոր կրակոցները հասնում էին իրենց նպատակներին: Հրետանավորները այդ օրերին պատմում էին, երբ տանկերը արդեն ոչնչացրած էին լինում, տղերքը սկսում էին հերթով բոլոր ռազմական նշանակության օբյեկտները օդ բարձրացնել:
Երբ ադրբեջանական բանակի տանկիստները վերապատրաստվում են, այդ ընթացքում կրկնակի ու եռակի անգամ ավել մեր հրետանավորները պատրաստված են լինում ցանկացած գրոհի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր