«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

18 մայիս 2017 13:00

Դաժան սպանություն Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի (ֆոտո)

 

Շիրակի մարզում, այսօր՝ մայիսի 18-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած փրկարարները, ոստիկանները բացել են տան դուռը եւ բնակարանում բերանքսիվայր հայտնաբերել տղամարդու դի:

Իրավապահները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր:

Աղբյուրի տեղեկություններով, բնակարանն ամբողջովին տակնուվրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայնակ. քույրն ու մայրը եղել են Երևանում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր