Ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով բանտարկության է ենթարկվել          Սրա՞ն էր արժանի մեր բանակը, անտեսեցին Բանակի օրը, ուղերձներ չհղեցին, ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չպարգևատրվեց, ոչ ոք զինվորական կոչման չարժանացավ, քարլռություն       Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց...Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել    

19 մայիս 2017 10:30

Պատգամավորներն ընտրում են ԱԺ փոխնախագահներին.տեսանյութ

6-րդ գումարման ԱԺ նիստին այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` քանի որ կան շատ պատգամավորներ, որոնք առաջին անգամն են խորհրդարանում, դեռ չեն տիրապետում տեխնիկական սարքերին, այդ պատճառով նորից պետք է գրանցվեն։ Արդյունքում 105 պատգամավորից գրանցվեց 89-ը։
ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ նոր Կանոնակարգի խախտում է եղել, պետք է հստակեցնել։
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի դիտողությանը` հաստատելով, որ քվեաթերթիկի վրա նշումները պետք է արվեն կողմ կամ դեմ գրառումների դիմաց։ «Որ տարբերակին կողմնակից եք, դիմացը դնում եք ծիտիկը։ Հստակեցնում եմ, որ սխալներ չլինեն»,-պարզաբանեց Արա Բաբլոյանը։
ԱԺ-ն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրի ԱԺ փոխնախագահներին։ Պատգամավորները ընդմիջեցին նիստը եւ գնացին քվեարկության:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր