Ռուսական բանակը կստեղծի ռադարների անտեսանելի «Դրել» ավիառումբ, որը թույլ կտա հարվածել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու պաշտպանության միջոցների գոտի          Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել...մինչդեռ հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում       Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում    

19 մայիս 2017 12:14

Մնացած պատգամավորները մորուց ըտե՞նց են ծնվել.Ծառուկյանի փեսա

 

Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին,  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Մանուկյանը, ով Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է եւ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Դիտարկմանը, թե՝ ստացվում է, որ Հայաստանում իշխանությունը սերնդեսերունդ է փոխանցվում, նա արձագանքեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է, ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»:

Դավիթ Մանուկյանը նշեց, որ իր աշխատանքը հենց խորհրդարանում է պատկերացնում: «Չեմ եկել ԱԺ-ում ոչինչ փոխելու, եկել եմ, որ իմ ընտրողների ձայներն արդարացնեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում ակտիվ աշխատելու է խորհրդարանում, որը բոլորը կտեսնեն: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը նորեկ է ԱԺ-ում, եւ նախկինում քաղաքական գործունեություն չի իրականացրել, Դավիթ Մանուկյանն արձագանքեց. «Իսկ ներողություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել: Ես իհարկե հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած  ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են  Դավիթ Մանուկյանին»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր