Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

20 մայիս 2017 10:28

Արցախում զինծառայող է զոհվել

Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր