Հայտարարություն.Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, Շուշի,սպառնալիքի և ուժի ցուցադրման նոր փորձ է          Մոնտաժված խոսակցությունը եղել է 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան.իսկ ինչու հիմա վեր հանվեց       Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` մինչդեռ միտումնավոր «դրել է իր տակն» ու սպասել,չի համաձայնել. Ավագյան    

20 մայիս 2017 15:10

Վարդենիսում հողին են հանձնել դիրքերում մահացած հայտնաբերված զինծառայողին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր՝ մայիսի 20-ին, հուղարկավորել են Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 17-ին մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 34-ամյա Գրիշա Կարապետյանին: Նրան  հողին են հանձնել Վարդենիսի գերեզմանատանը: Գրիշա Կարապետյանի հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՊՆ ներկայացուցիչներ եւ նրա ծառայակիցները:
Գրիշա Կարապետյանը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ին Հայաստանի ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող է մահացել: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր