Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հավաքը՝ Ազատության հրապարակում          Մանե Գևորգյանին հորդորում եմ երբեք ձեռքերը չերկարացնել. Անի Գևորգյան. Տեսանյութ       Տեսանյութ.Պարոն Փաշինյան, ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս. լրագրողը՝ Փաշինյանին    

20 մայիս 2017 18:48

Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին «instagram»-ում

 Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին «instagram»-ում
«instagram»-ի ադրբեջանական տիրույթի գլխավոր «լուրը» Ադրբեջանի բռնապետի տեղակալ՝ բռնապետուհի Մեհրիբանն է իր ծաղկազարդ սելֆիով: 53-ամյա Մեհրիբան տատին հանրությանը ներկայանում է հրեշտակային կերպարով՝ գլխին խոլորձախառը դափնիով: Այս լուսանկարը իր էջում է տեղադրել նաև Մեհրիբանի «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևայի տեղակալը՝ համատեղությամբ նաև դուստրը՝ Լեյլա Ալիևան:
Իսկ տակն էլ տեղադրել է «Նապոլեոն» տորթի բաղադրատոմսը: Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց ազերիները հայտարարեն, որ կամ Նապոլոն Բոնապարտն է թուրք կամ էլ «Նապոլեոն» տորթի բաղադրատոմսը Բոնապարտին տվել են աշխարհի հնագույն ազգի՝ ադրբեջանցիների ներկայացուցիչները:
Մեհրիբան խանումի գործունեությունը վերհիշելիս եկա այն եզրակացության, որ միակ բանը, որը նրա մոտ շատ լավ ստացվել է՝ այս սելֆին է: Քաղաքականությամբ զբաղվելու, հայ մայրերին դիմելու, Արցախյան հարցի շուրջ ամուսնու և անմիջական ղեկավարի՝ Իլհամ Ալիևի ասածները թութակի պես կրկնելու և շատ այլ անհեթհեթություններ անելու փոխարեն լավ կլինի նա այսուհետ զբաղվի սելֆիներով:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք
Մեհրիբան Ալիևայի խոլորձախառն սելֆին «instagram»-ում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր