Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

24 մայիս 2017 10:36

«Հրապարակ». Հերմինե Նաղդալյա՞ն , թե՞ Արփինե Հովհաննիսյան. «աղմկոտ» քվեարկությունը խառնել է հաշիվները

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական կազմը գրեթե պատրաստ է․ ի տարբերություն նախորդի, այս անգամ ՀՀԿ-ն թերեւս 4 ներկայացուցիչ ունենա։ Հաշվարկն արվելու է Դոնթի բանաձեւով, իշխող կուսակցությունն այս անգամ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ պատգամավոր ունի՝ 105-ից 58-ը, քան նախորդ գումարման ԱԺ-ում՝ 131-ից 69-ն էր։

Ըստ այդմ, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները, իսկ «Ելքի» ներկայացուցչին, հավանաբար, կընդգրկեն փոխարինող կազմում։ Մեր տեղեկություններով, «Ելքն» այս հարցն էլ է պատրաստվում վիճարկել։ 4 ՀՀԿ-ականներն են Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԱԺ փոխխոսնակների աղմկոտ քվեարկությունը ՀՀԿ-ում մտորելու տեղիք է տվել՝ նշանակե՞լ էմոցիաները զսպել չկարողացող Արփինեին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, թե՞ պահպանել ստատուս քվոն եւ վերանշանակել Հերմինե Նաղդալյանին։

ՀՀԿ-ում խոսում են, որ այս պահին առավել հավանականը երկրորդ տարբերակն է՝ Նաղդալյանը կմնա իր պոստում։ Քվեարկությունից դժգոհությունն Արփինե Հովհաննիսյանն արտահայտեց նաեւ ամբիոնից․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին եւ անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր, քան Շարմազանովինը, նրան քվեարկել էր կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Շարմազանովի օգտին՝ 84-ը, դեմ՝ 13, եւ 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր