Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

24 մայիս 2017 11:47

Կրծքագեղձերի քաղցկեղի 5 վաղ ախտանշան, որոնք կանայք հաճախ անտեսում են

 

Կրծքագեղձի քաղցկեղը գնալով դառնում է աշխարհում կանաց մոտ ամենատարածված քաղցկեղի տեսակներից մեկը: Այդ պատճառով կանայք ոչ մի դեպքում չպետք է մոռանան այս խնդրի մասին և պետք է ուշադրություն դարձնեն այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել այդ մասին:  Հիվանդության ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումը թույլ կտա խուսափել ծանր հետևանքներից: healthyfoodhouse.com-ը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք մատնանշում են հիվանդության մասին:

1. Մեջքի անբացատրելի ցավ

 

Ցավոք սրտի, մեջքի ցավերը անխուսափելի խնդիր են հանդիսանում: Շատ կանանց այդ խնդիրը ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ այն կարող է  նաև վկայել կրծքագեղձերի քաղցկեղի ձևավորման մասին: Նման դեպքում կարող է նկատվել ճնշում ողնաշարի կամ կողոսկրերի, ինչպես նաև մեջքի վերին հատվածի վրա:

 

2. Շարունակական հազ կամ խռպոտացում

 

Նախնական շրջանում քաղցկեղը ախտահարում է մարմնի մի որևէ օրգան, իսկ  մետաստազները, զարգանալով այդ շրջանում,  հանգեցնում են 2-րդ տեսակի քաղցկեղի, այսինքն տեղափոխվում են այլ օրգաններ:

 

Այսինքն խռպոտությունն ու շարունակական հազը կարող են խոսել այն մասին, որ քաղցկեղը տարածվում է թոքերում: Դա տեղի է ունեում քաղցկեղի 4-րդ տեսակով հիվանդ կանաց  60-70% -ի մոտ:
3. Նոր խալերի ձևավորում և  կամ հնի արտաքին տեսքի փոփոխություն

 

Որքան մարդու մարմնի վրա շատ են խալերը, այնքան ավելի մեծ է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սակայն խալերը կարող են նաև կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ լինել: Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր մարմնի վրա ունեն շատ խալեր,  13%-ով բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այդ պատճառով, նոր խալերի առաջացման կամ հնի փոփոխման դեպքում հարկավոր է  դիմել բժշկի:

 

4. Հոգնածություն

Հոգնածությունը ևս հանդիսնում է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը: Քաղցկեղի դեպքում հոգնածությունը հաճախակի ուղեկցվում է դեպրեսիայով, քնի խանգարումով ու ցավերով:

 

5. Միզապարկում կամ աղիներում փոփոխություն

 

Քաղցկեղի այս տեսակը կարող է հանգեցնել հորմոնալ փոփոխությունների, որի արդունքում միզարձակման ուղինները չորանում են, որը միզապարկի կարգավորման պրոցեսը դարձնում է անկառավարելի, այդ վիճակն ավելի շատ հայտնի է մեզի պահպանման խնդիր անվամբ:
Եթե ձեզ մոտ առկա են վերոթվարկյալ ախտանշանները, ապա անպայման դիմեք բժշկի:
 

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր