Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

25 մայիս 2017 09:53

«Հրապարակ». Նախկին ոստիկանապետը շրջում է շքեղ ու աժդահա ամենագնացով, համարներն էլ՝ 888 II 88

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։

Սա հատուկ Սերգեյիչի համար թողարկված համարանիշ է, որ ե՛ւ գոլդ լինի, ե՛ւ ոստիկանական։ «Դեռեւս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»,- բացատրեց Ալիկ Սարգսյանը։ Իսկ 8-երի կոմբինացիան Դո՞ւք եք ընտրել։ «Դե, հիմա, էդ 8-երը․․․ չգիտեմ, ընտրել են, էդ են դրել»։ Այսինքն՝ Ձե՞ր ճաշակը չէ։ «Չէ, ես տենց հատուկ մոլուցք չունեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր