Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք          Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին       Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար    

28 մայիս 2017 13:30

ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա. Արա Բաբլոյան

 
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա: 
«Եթե դուք հետագայում ծանոթանաք, ապա կտեսնեք, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, պարզապես այնտեղ, որտեղ ավելորդ հաստիքներ, շռայլություններ չկան: Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով թե՛ մարդու անձը, թե՛ մարդու… այդ մարդիկ արժանի մարդիկ են, բանիմաց մարդիկ են: Միաժամանակ, կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի»,- ասաց նա:
 
Լրագրողների հարցին՝ արդյոք ԱԺ նախկին աշխատակազմում ուռճացում կա՞ր, Բաբլոյանը չպատասխանեց: ԱԺ նախագահը չպատասխանեց նաև լրագրողների այն հարցին՝ արդյոք ԱԺ  աշխատակազմից հեռացնելո՞ւ է պատգամավորների կամ նախարարների որդիներին, որոնք ԱԺ-ում որպես խորհրդական կամ օգնական են աշխատում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր