Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

31 մայիս 2017 17:40

ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահները հայտնի են

 ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահները հայտնի են
ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի է ունեցել փոխնախագահների ընտրություն եւ ըստ այդմ, մշտական հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրվել․ Կարեն Ավագյանը` Կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահ, որի նախագահը Ծառուկյան դաշինքից Վարդան Բոստանջյանն է։
Արտաքին հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, այն ղեկավարում է Արմեն Աշոտյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանի երկու փեսաներն էլ փոխնախագահներ են․ Արգամ Աբրահամյանը Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել, Դավիթ Մանուկյանը՝ Պաշտպանության։
ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի ղեկավարած Տարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ կլինի ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը։ Սամվել Ֆարմանյանը՝ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Եվրաինտեգրման փոխնախագահ։ Պետաիրավականն էլ ամբողջությամբ կմնա ՀՀԿ-ի ձեռքում, նախագահը Հրայր Թովմասյանն է, փոխնախագահը՝ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր