Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Լևոն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: