Թուրքիան տասնյակ զինտեխնիկա է տեղափոխել Սիրիա՝ ահաբեկիչներին աջակցելու համար          Տեսանյութ.Այսօրվա շատ իշխանավորներ դրսից ֆինանսավորմամբ հետևողականորեն վարկաբեկել են բանակը, զինվարականներին.Ստում եք. Թագուհի Թովմասյանը՝ Արսեն Թորոսյանին       Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի.Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ    

01 հուն 2017 17:33

Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային.  Արծրուն ՀովհաննիսյանԱդրբեջանական կայքերը տեսանյութեր են տարածել, իբրև թե կրակում են հայկական նշանակետերի ուղղությամբ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ՝ կարծես թե հենց հրետանային։ Դրանց ընթացքում ինչ-որ թիրախներ են տեղադրում և խոցում։ Հակառակորդն այդ ամենը ներկայացնում է իբրև հայկական նշանակակետեր, ինչպես շատ հաճախ անում են այլ գործողությունների ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սահմանային վիճակը հանգիստ է, առօրյա սովորական մի քանի կրակոցներ են լինում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր