«Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար          Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար       Տեսանյութ.Անատոլիայի Մոցարտ.Թուրքիայում «Կոմիտասը» լավագույն թատերախաղ է ընտրվել    

02 հուն 2017 14:30

Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

 

Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։

Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է հայերի, հույների, ասորիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք տառապել են Օսմանյան կայսրության տարիներին։ «Թուրքական կառավարական պարտատոմսերում Կալիֆորնիայի ներդրումները անուղղակիորեն սուբսիդավորում են Ցեղասպանության ժխտումը»,-հայտարարել է նա։

Օրինագիծն առաջ է մղվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի եւ արեւմտյան շրջանի Հայկական երիտասարդական դաշնության կողմից։

Օրենքն արգելում է Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր