Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. Թուրք ֆուտբոլիստ          Կանխվել է Արցախից ՀՀ անօրինական ճանապարհով զենք զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր.ԱԱԾ       Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հրադադարի պայմանավորվածությանը    

02 հուն 2017 15:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ որոշում է կայացրելՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության,- հայտնում է ադրբեջանական Turan-ը: Բաբաևի փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր պաշտպանյալի որդին 2009 թվականին նոյեմբերի 14-ին զինվորական ծառայության ժամանակ մահացել է: Գործի առնչությամբ Ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 125-րդ հոդվածով («ինքնասպանության դրդել»), սակայն գործը կասեցվել էր հանցանքի փաստի բացակայության հիմնավորմամբ: ՄԻԵԴ-ը վճռել է, որ տվյալ գործն արդյունավետ չի ուսումնասիրվել և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երկու հոդված: Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Բաբաևին վճարել 150 հազար եվրո որպես բարոյական փոխհատուցում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր