Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

03 հուն 2017 11:50

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորն ինքնավնասում է արել. նա երեկ էր մուտք գործել ՔԿՀ

 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հունիսի 2-ին ուշ երեկոյան մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կալանավոր: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ կալանավոր Վիգեն Գյուլզադյանն ինքնավնասում է արել, սակայն թե որն է եղել պատճառը, դեռեւս հայտնի չէ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ինքնավնասում կատարած անձը երեկ է տեղափոխվել տվյալ ՔԿՀ:

Նշենք, որ կալանավորն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր