Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը, մենք կողմ կլինենք. Մելքումյան

«Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարման մեխանիզմը պետք է վերապահի ընդդիմությանը: Իշխանությունները պետք է անցումային փուլ սահմանեն եւ ղեկավարումը հանձնեն ընդդիմությանը, կարող է երկիրը դրանից հետո զարգանա: Իհարկե, աղմկահարույց եւ սկանդալային բացահայտումներ պետք չէ սպասել, փոքր երկիր է, բոլորս ամեն ինչ գիտենք, բայց պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը: Մենք կողմ կլինենք միայն այդ դեպքում, հակառակ դեպքում մենք դեմ կլինենք սրան»,- ասաց Միքայել Մելքումյանը: