Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին          Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի       Եվրոպական տիեզերական գործակալությունը Թուրքիայում անտառային հրդեհներից առաջացած ծուխը ցույց է տվել տիեզերքից    

09 հուն 2017 13:30

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները

 Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ կստանձնի  Երևանի քաղաքապետի պարտականությունները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին ժամը 11:00-ին հրավիրված ավագանու նիստում: Այս մասին հունիսի 9-ին  ավագանու առաջին նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Համաձայն Երևան քաղաքում ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրված համարվելուց հետո երրորդ օրացույցային օրը՝ երդմնակալությամբ:
Քաղաքապետի երդմնակալության արարողությունը կայանալու է քաղաքապետարանի ճեմասրահում: «Նիստին ներկա գտնվելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի»,-ասաց նա:
Ավագանու առաջին նիստում ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը հայտարարեց, որ օրենքի ուժով Երևանի ընտրված քաղաքապետ է համարվում Տարոն Մարգարյանը, ով որպես Երևանի ավագանու ընտրություններում հաղթող ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող անձ, շարունակելու է ղեկավարել մայրաքաղաքը:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են մայիսի 14-ին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր