Տեսանյութ.Յակուտիայում անտառային հրդեհների հետևանքով օրը ցերեկով արևն «անհետացել» է, ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում          Որքա՞ն է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը. պարզաբանում´է ՊՆն       Թուրքիայում 8 օջախ չի հաջողվում մարել , հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից    

09 հուն 2017 17:15

Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին

 Երևանի նորընտիր ավագանին կազմավորել է մշտական հանձնաժողովներն ու ընտրել նախագահներին և տեղակալներին
Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգի համաձայն, Երևանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներ Սուրեն Ներսիսյանը և Արմեն Երեմյանը, «ԵԼՔ» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Օրակարգի հաջորդ հարցով Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:
Ըստ այդմ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում: Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին` ժամը 11:00-ին, Երևանի ավագանու հատուկ հրավիրված նիստում։ Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արմեն Երեմյանը: Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը: Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ «ԵԼՔ» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «ԵԼՔ» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, տեղակալ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը:
Նիստի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր