Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

10 հուն 2017 15:30

Թեստ. Ձեր ընտրությունը կվկայի բնավորության գծերի մասին

 

Թեստ. Ձեր ընտրությունը կվկայի բնավորության գծերի մասինMarketium.ru-ն առաջարկում է թեստ, որն անցնելու համար հարկավոր է հետևել տրամաբանությանն ու ինտուիցիային։ Ձեր ընտրությունը կվկայի բնավորության գծերի մասին։ Հարկավոր է նայել լուսանկարը և գնահատել հանգամանքները, որոնք պատկերված են դրանում։ Արագ վերլուծության ենթարկեք այն, ինչ տեսնում եք։

Եթե ընտրել եք 1-ին տարբերակը, ազնիվ մարդ եք, ով լի է էներգիայով։ Երբեք կեղծավորություն չեք անում և չեք թաքցնում իրական զգացմունքները։ Անկեղծ և խաղաղասեր մարդ եք, ում գնահատում են և հարգում ազնվության ու բաց լինելու համար։ Ձեզ հաճախ են դիմում խորհրդի համար, քանի որ գիտեն, որ չեք խաբի։

Եթե ընտրել եք 2-րդ տարբերակը, ռեալիստ եք։ Մանրամասն մտածում եք, կշռադատում՝ ցանկացած որոշում կայացնելուց առաջ։ Այդ պատճառով էլ երբեք հիմար և չմտածված քայլեր չեք անում։ Մարդկանց հարմարավետ է ձեր կողքին, քանի որ նրանք գիտեն, որ անցանկալի իրավիճակներում չեն հայտնվի, եթե իրենց կողքին եք։

Եթե ընտրել եք 3-րդ տարբերակը, բաց մարդ եք, ով հեշտությամբ կարող է լիդեր դառնալ։ Միշտ բազմաթիվ մտքեր ունեք, որոնք սիրում եք իրականություն դարձնել։ Ձգտում եք տրենդի մեջ լինել, ինչի արդյունքում դառնում եք օգտակար և հետաքրքիր մարդ։ Ամեն օր աշխատում եք ձեզ վրա, ինչը պարզապես հրաշալի է։

Եթե ընտրել եք 4-րդ տարբերակը, թաքնված հանճար եք։ Չէի՞ք սպասում։ Միշտ ամեն ինչ իդեալական եք անում, քանի որ պարզապես չեք կարողանում կիսատ աշխատել։ Օգնում եք մարդկանց, իսկ նրանք երախտապարտ են ձեզ արագ և անշահախնդիր օգնության համար։ Կարողանում եք համոզել և հանգստացնել, այդ պատճառով էլ մարդկանց հարմարավետ է ձեզ հետ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր