Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

12 հուն 2017 12:23

«Երկիր Ծիրանիի» նախաձեռնած Երեւանի ավագանու այլընտրանքային նիստը չկայացավ

 

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը թույլ չեն տվել ավագանու այլընտրանքային նիստ անցկացնել:

Այս առնչությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց հետեւյալը. ««Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից նախատեսել էինք ավագանու նիստ անցկացնել, բայց չկարողացանք իրականացնել նախատեսված նիստը, որովհետեւ այս պահին զուգահեռ տեղի էր ունենում երդմնակալության այդ գռեհիկ արարողությունը, որ պետք է շարունակեն մեզ կողոպտել: Այդ իսկ պատճառով խոչընդոտվեց մեր նիստը: Նիստի մասին մենք լրացուցիչ տեղյակ կպահենք, հավանաբար առաջիկա 2 օրվա ընթացքում այն կհրավիրվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցությունն այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 11:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ) Երեւանի ավագանու այլընտրանքային նիստ էր հրավիրել:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե ինչ օրակարգով է նիստը հրավիրվում:

«1. ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:

2. Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:

3. Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:

4. Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

5. Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 12-ին տեղի է ունեցել Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր