Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»          Նյարդային քննարկում ՝ՔՊ-ի հետ.թշնամին ոչ թե նահանջել է, այլ դիրքային «ռակիրովկաներ» է անում մեր տարածքում, ի՞նչ եք առաջարկում       Հայկ Մարությանը որոշներին արդեն նյարդայնացնում է, ներքին հրահանգ կա՝հնարավորինս վարկաբեկել «սպիտակ ագռավին».«Փաստ»    

12 հուն 2017 15:00

Ստեղծված հիմնադրամը եւս 2 զինծառայողի ընտանիքի եւ մեկ հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ եւս 2 զոհված զինծառայողների ընտանիքների եւ մեկ  1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:
Հիմնադրամից հայտնում են, որ հատուցման որոշումը կայացվել է հունիսի 9-ին Հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:
Հատուցում կտրվի Գուրգեն Հարությունի Սարգսյանի ընտանիքին, որը  նախկինում ստացած վիրավորումից մահացել էր  մարտի 1-ին,  եւ Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքին, ով  զոհվել էր  ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
Ընտանիքներին կփոխահատուցվի  միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Նույն չափի գումար կստանա  նաեւ զինծառայող  Կորյուն Կամոյի Կիրակոսյանը, ով վիրավորվել էր  հակառակորդի կրակոցից փետրվարի 8-ին՝ Արցախում:
Հիշեցնենք, որ մինչեւ այս  փոխահատուցում էր ստացել 10 զոհված զինծառայողի ընտանիք: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ստեղծվել  է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված եւ վիրավորում ստացած զինծառայողների ու նրանց ընտանիքների նյութական աջակցության նպատակով:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր