Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

13 հուն 2017 17:00

Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ

 Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:
Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան  դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ:
Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը:
  • «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
  • «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
  • «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
  • «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին)
  • 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)
Նշենք նաև, որ նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր