«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

15 հուն 2017 13:15

Կարեն Կարապետյանի նոր նշանակումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

««Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ եւ 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»:

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., 18 մարտի, ք. Երեւան

Կրթություն

2003-2007թթ.-Երեւանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր

2007-2009թթ.-Երեւանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

2007- 2013թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ

2013թ. -  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ

2013-2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության եւ զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ

2014թ. -  ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ

2014-2015թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

2015-2017թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար

2017թ. հունիսի 15-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր