Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

17 հուն 2017 11:15

Ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից. նման բան կլինի եթե դրսից հրահրեն. Հայկական ժամանակ

 Ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից. նման բան կլինի եթե դրսից հրահրեն. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հարավային կովկասում տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բրայզայի խոսքով, երբ ինքը ՄԽ համանախագահներից մեկն էր, միջնորդներն առաջ էին շարժվում, քանի որ ԱՄՆ և ՌԴ նախագահները՝ Ջորջ Բուշն ու Դմիտրի Մեդվեդեւն ուշադիր էին այս հակամարտության հարցում և անմիջական մասնակցություն էին ունենում դրա կարգավորմանը:
«Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ն հստակ քաղաքականություն չունի և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում: Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,-ասել է Բրայզան:
Դիվանագետն ընդգծել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից: «Կարծում եմ, որ նման բան կլինի միայն, եթե դրսից հրահրեն»,-ասել է Բրայզան և հավելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի կանխատեսում, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց անձնական ներդրումը չունենան հակամարտության կարգավորման հարցում»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր