Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանատանը հայտնաբերվել է տղամարդու քայքայված դի
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանոցում հայտնաբերել են տղամարդու քայքայված և կիսանեխած դի։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։