Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները. «Ժողովուրդ»          Իշխանությունն «ականապատել» է խորհրդարանը. սարսափում են նոր ընդդիմությունից եւ չեն բացառում, որ անգամ տեռակտեր իրականացնեն.«Հրապարակ»       Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն հրաժարվում է Արցախի, այլև ՀՀ-ի անվտանգության երաշխավորը լինելուց.«Փաստ»    

21 հուն 2017 19:40

Ադրբեջանի կողմից արկակոծված սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանքներ

 Ադրբեջանի կողմից արկակոծված սահմանամերձ գյուղերում կատարվել են փաստահավաք աշխատանքներ
Մայիս-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 20-ին այցելել են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղեր: Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:
Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են նաև գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր գնդակոծությունների հետքեր: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ գնդակոծության են ենթարկվել նաև գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները: Այս ամենը հաստատում են, որ խաղաղ բնակիչների տների ուղղությամբ արձակվել են թիրախային կրակոցներ (կից՝ լուսանկարներ):
Ադրբեջանական զինված ուժերի այս ոտնձգություններն ակնհայտորեն խախտում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պահանջները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն իսկ սկսվել է կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ հատուկ մեթոդով: Ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով:
Տավուշի մարզ այցելության ընթացքում Պաշտպանը ծանոթացել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրներին, որոնք վերաբերել են առավելապես սոցիալական ապահովության իրավունքին: Դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր