Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

23 հուն 2017 12:30

Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով.Կարեն Կարապետյան

Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, շաբաթական 6-օրյա ռեժիմով: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության հնգամյա ծրագրին:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թթ. համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ ՝ հստակ սահմանելով պատասխանատուներ և կատարման ժամկետներ:
«Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն կառավարոսւթյան աշախատակազմ», - ասաց Կարեն Կարապետյանն ու հավելեց. «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր