Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

23 հուն 2017 20:30

Եվս երկու փոխհատուցում՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

 Եվս երկու փոխհատուցում՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ):
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 25 մլն 70 հազար 990 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 150 մլն 600 հազար դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 11 զոհված զինծառայողի ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրել: Միանվագ 10-ական միլիոն դրամ էր տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին: Ժամկետային զինծառայողներ շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի, Անդրանիկ Մուսիկյանի, Գոռ Գարեգինյանի, Արտակ Ռաֆայելյանի, Նարեկ Հարությունյանի ընտանիքներին ամսական կտրամադրվի 200-հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում, պայմանագրային զինծառայողներ Կարեն Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի ընտանիքներին՝ 250-հազարական դրամ, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, մայոր Նվեր Բաբաջանյանի, ավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքներին՝ 300-հազարական դրամ:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրելսահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ 1-ին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն ԿամոյիԿիրակոսյանին: Նրան կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր