Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա՝ նույնքանով կբարձրանա          Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ       ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների այցերը    

24 հուն 2017 16:40

Քիթը սխալ մաքրելու սովորությունը կարող է առողջության համար վտանգավոր լինել. գիտնականներ

 
Քիթը սխալ մաքրելու սովորությունն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես առաջին հայացքից կարող թվալ. սխալ մաքրելը կարող է առողջության համար վտանգավոր լինել, զգուշացնում են Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) մասնագետները:
Նրանց խոսքով` առաջին հերթին անհրաժեշտ է քիթը շատ զգույշ մաքրել. մաքրելիս չպետք է ուժեղ ճնշում առաջանա քթի խոռոչում: Մարդկանցից ոմանց ոսկրային կառույցներն ի ծնե թույլ են, բայց նրանք այս մասին նույնիսկ չեն կասկածում: Նման մարդկանց դեպքում քիթը չափից ավելի ուժեղ մաքրելը կարող է նույնիսկ ակնակապիճի կոտրվածք առաջացնել. բժշկական գրականության մեջ նման բազմաթիվ դեպքեր են նկարագրվել:
Որպես բարդություն` քիթը մաքրելուց հետո կարող են գլխացավեր,  բորբոքման սրացում, դեմքի նյարդաբանական տարբեր խանգարումներ առաջանալ, օրգանիզմի մեջ ինֆեկցիայի խորը թափանցում:
Մասնագետների խոսքով` վտանգավոր է նաեւ 2 քթանցքերից լորձը միանգամից հանելը, քանի որ այդ դեպքում ստեղծված ճնշումն ավելի ուժգին է, քանի մի քթանցքը մաքրելիս, իսկ բակտերիաներով վարակված արտազատումը հեշտությամբ ընկնում է քթի խոռոչի մեջ: Մասնագետները նշում են, որ ավելի ճիշտ է մաքրելիս մի քթանցքը փակել, զգուշորեն լորձը մաքրել, այնուհետեւ նույնն բանն անել երկրորդ քթանցքը մաքրելիս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր