Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

26 հուն 2017 15:35

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
ԵԽԽՎ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 26-ին նստաշրջանի մեկնարկին ընտրվել են երկու փոխնախագահներ:
ԵԽԽՎ մյուս փոխնախագահ է ընտրվել Մոլդովան ներկայացնող Վալերիու Գիլեչին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնեադեմոկրատներ):
Փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի սկզբում եւ պաշտոնավարում են մինչեւ հաջորդ նստաշրջանի բացումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր