Եվ դա շատ անհանգստացնող է.Ամերիկացի գեներալը հայտարարել է չինական հիպերձայնային զենքի «շատ տագնապալի» փորձարկումների մասին          Էրդողանի հայտարարության բովանդակությունն է՝ Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե ՀՀ-ն գործի ըստ Բաքվի շահերի       Հայաստանից դրական ազդակներ եկան, Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը    

27 հուն 2017 10:30

Նոր մանրամասները Գյումրու կրակոցներից. Ո՞վ է հեղինակը և ինչո՞վ է հայտնի. Ժողովուրդ

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրին վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան, ուր մոլեգնում է մաֆիան, իսկ փողոցում զենքով հարց լուծելու դեպքերը համարվում են սովորական: Նախօրեին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով: Արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գևորգ Հակոբյանը: Ըստ տարածված լուրերի՝ կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ Գ. Խ-ի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նա 2015 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Վերջինս մեղադրվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին Թատերական հրապարակում դանակահարելու մեջ: Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռևս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ, և այդ ուղղությամբ քննություն է տարվում:
Հիշեցնենք վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, եւ այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր