Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

28 հուն 2017 12:20

Իրազեկում՝ ճամփորդության մեկնողների համար

ՀՀ ոստիկանության  Անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ եթե քաղաքացին ունի հին նմուշի անձնագիր, երկրից դուրս գալու համար անձնագրում պետք է առկա լինի օտարերկրյա պետությունում վավերականության նշում (ընդունված է անվանել կլոր կնիք կամ վիզա):
Այն դեպքում, երբ քաղաքացին չի հասցրել դիմել նշված գործողության համար անուշադրության կամ ոչ աշխատանքային օրվա պատճառով, սահմանային բոլոր անցակետերում գործում է նշված ծառայությունը:
Այդ դեպքում անհրաժեշտ է իմանալ
1. Մինչև 35 տարեկան արական սեռի զինապարտ քաղաքացիները պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ,
2. Զինապարտ քաղաքացիների զինծառայությունից տարկետում ունենալու դեպքում գործողությունը կկատարվի մինչև նշված ժամկետը,
3. Եթե զինապարտին նշված է վերազննման անցնելու պարտականություն մինչև 27 տարեկանը և մինչև 35 տարեկանը՝ առաջին խմբի պահեստազորի սպաների դեպքում, սակայն նրանք չեն ներկայացել վերազնման, վավերականության նշում կատարելու գործողությունը կմերժվի:
ԲԻՈՄԵՏՐԻԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր